Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Արմեն Աշոտյան. Հայաստանն այս պահին Արցախի անվտանգության երաշխավորը չէ

Արմեն Աշոտյան. Հայաստանն այս պահին Արցախի անվտանգության երաշխավորը չէ
15.12.2020 | 15:37

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին այցը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի համար դատարկ փամփուշտով կրակոց է։

«Ակնհայտ է, որ այսուհետ Ռուսաստանն է որոշելու. խաղացնի Մինսկի խմբին, թե չխաղացնի, կամ ինչ չափով խաղացնի։
Ռուսաստանն Արցախյան խնդրի կարգավորման փաստացի երկու խաղադաշտ է ստացել և դաշտի ընտրությունը կկատարի ըստ գլոբալ աշխարհաքաղաքան խաղի լոկալ դրսևորումների։ «Արևմուտք թե Թուրքիա» տարբերակների մեջ մեզ ակնհայտորեն ձեռնտու է առաջինը, շատ հասկանալի պատճառներով», - նշել է Աշոտյանը։ Ըստ նրա՝ պատերազմի ընթացքում Արևմուտքի գործած բազմաթիվ սխալները և չգործած բազմաթիվ քայլերը կտրուկ նվազեցրել են իր ներկայության հիմնավորումը տարածաշրջանում։ «Արևմուտքն ինքն է մեղավոր ստեղծված իրավիճակի համար։ Սակայն անգամ այս մեխանիկան է երկրորդական, մինչև մենք չունենանք Մոսկվայի հետ լիարժեք, անկեղծ և վստահելի աշխատող նոր իշխանություն», - ընդգծել է նա։ Արմեն Աշոտյանի դիտարկմամբ՝ Հայաստանն այս պահին Արցախի անվտանգության երաշխավորը չէ։ «Իր անվտանգության հարցով էլ այս դավադիր ոհմակի շուրթերով հղումներ է անում ոչ թե ուժեղ բանակի, այլ միջազգային նորմերի վրա, որոնք, ի դեպ, գնալով ավելի քիչ են աշխատում այսօրվա աշխարհում։ Այս իշխանության հեռացման հարցը ոչ միայն կապիտուլյացիոն ակտի և դավադրությունների «հաշիվը փակելու» խնդիր է, այլ իրականում Հայաստանի և Արցախից մնացած հատվածի անվտանգության հարց», - նշել է Արմեն Աշոտյանը:

Դիտվել է՝ 2786

Մեկնաբանություններ